top of page

132 դպրոցի 6 անմահացած տղաների հիշատակին հուշաքար է տեղադրվել (լուսանկարներ, տեսանյութ)

Sep 24, 2021
1 min read

Երևանի Ծովակալ Իսակովի անվան 132 հիմնական դպրոցի բակում հուշաքար է տեղադրվել, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 6 տղաների հիշատակին։

Կապիտան Լևոն Բաղինյանը, կապիտան Ռուբեն Պրազյանը, կապիտան Տիգրան Վիրաբյանը, շարքային Արթուր Բալասանյանը, սերժանտ Մխիթար Գալեյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ուզունյանը սովորել են այս կրթօջախում։

Բացման արարողությանը հոգևորականներն օրհնման կարգ են կատարել։ Միջոցառման ներկա էին նաև զոհված զինծառայողների հարազատները, ընկերները, դպրոցի սաները։

Մանրամասները՝ տեսանյութում։










 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page