top of page

14-ամյա տղայի դի է հայտնաբերվել՝ մետաղյա ձողից գոտիով կախված. «Shamshyan.com»

Aug 24, 2021
1 min read


Կոտայքի մարզում նախօրեին՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել, գրում է «Shamshyan.com»-ը:


Ըստ աղբյուրի՝ ժամը 12։15-ի սահմանում Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկում հայտնաբերել են տղա երեխայի կախված դի։


Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ տան տանիքում, ձգումներ կատարելու մետաղյա ձողից սպորտային գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 14-ամյա Զ․ Պ․-ի դին։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page