Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, Իրան, Վրաստան․ եկեք 6-ով համատեղ հասնենք խաղաղության տարածաշրջանում. Էրդողան
Nov 1, 2021
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասական է տրամադրված Հարավկովկասյան տարածաշրջանում «3+3 ձևաչափի» ստեղծմանը, այնինչ այն կյանքի կոչելու պարագայում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:
Էրդողանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հարավային Կովկասում «3+3 հարթակի» ձևավորման շուրջ։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան․ եկեք 6-ով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում։ Պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է ուղղել Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Որոշակիորեն բացասաբար է տրամադրված Վրաստանը, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ձևաչափը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի», - ասել է Էրդողանը։























Comments