top of page

35 անշարժ գույք, ավելի քան 100 մլն դրամ, 400 հազար դոլար․ Էդուարդ Բաբայանի ահռելի ունեցվածքը

  • Dec 17, 2021
  • 1 min read

Ինչպես հայտնի է, այսօր Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԱԺ նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը։


MediaHub.am-ը ներկայացնում է Բաբայանի ունեցվածքը։


Բաբայանը 2021թ-ին ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարից հետո ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք, ամրագրել է 17 բնակարան, 12 ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն և հողին ամրակցված այլ շինություն։


Որպես կանխիկ գումար՝ Բաբայանը հայտարարագրել է 119,750,000 դրամ, 402,300 դոլար և 102,250 եվրո։


Հաշվետու ժամանակահատվածում Բաբայանը, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, ստացել է 3,421,820 դրամ, ևս 11,925,000 դրամ ստացել է գույքի վարձակալության դիմաց։ Գույք օտարելուց ստացել է 25,500,000 դրամ, իսկ 810,000 դրամ՝ կենսաթոշակ։


Բաբայանի կինը՝ Նաիրա Սարգսյանը, հայտարարագրել է առանձնատուն, հողամաս և հասարակական նշանակության 2 շինություն։


2020թ-ին Սարգսյանը գնել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2021թ-ին՝ «Mercedes-Benz»։ Վերջինս, որպես եկամուտ, հայտարարագրել է 14,041,000 դրամ, որից 1,000,000 դրամը ստացել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու արդյունքում, իսկ 13,041,000 դրամը՝ գույքի վարձակալության դիմաց։


Էդուարդ Բաբայանի դուստրը՝ Լյուդմիլան, աշխատում է «Լեգալեքս» ՍՊԸ-ում և ստացել է 405,000 դրամ աշխատավարձ։


Ընդհանուր առմամբ, Բաբայանը և նրա կինը հայտարարագրել են 35 անշարժ գույք։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page