top of page

39-ամյա վարորդը փախել է պարեկներից, այնուհետ մեքենայով բախվել մայթեզրին, հետո՝ պարեկների մեքենային

  • Oct 20, 2021
  • 1 min read

ree

Հոկտեմբերի լույս 19-ի գիշերը Սեբաստիայի փողոցում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են առանց համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու մեքենայով փախել է:

Ըստ ՀՀ ոստիկանության՝ փախուստի ընթացքում «Մերսեդեսը» բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով անվադողերը պայթել են։ Պարեկներն իրենց մեքենայով Իսակովի պողոտայում փակել են «Մերսեդեսի» ճանապարհը, սակայն վարորդը փորձել է փախչել, ու մեքենան բախվել է պարեկների ավտոմեքենային՝ վնասելով այն։

Այդ ընթացքում պարեկները կարողացել են վարորդին դուրս հանել մեքենայից ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ է, 39 տարեկան, չունի վարորդական իրավունքի վկայական, մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page