top of page

4-ամյա երեխա է հոսպիտալացվել

  • marineyeremyan99
  • Feb 23, 2022
  • 1 min read

ree

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգմոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով, գրում է Shamshyan.com-ը։


Նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչը՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն է։


Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։ Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page