top of page

Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո

Sep 27, 2021
1 min read

44-օրյա պատերազմից հետո, ամիսներ անց Ադրբեջանը սկսեց տոնել հայերի դեմ հաղթանակը՝ ցուցադրելով հայ զինվորների սաղավարտներն ու նրանց մոմե մանեկենները, որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:


«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ էր, որ ցուցադրությունն արված էր Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու համար:


Հերթական քայլերից էր Ադրբեջանում «Հաղթանակի պատմություն» առարկայի դասավանդումը: 2021-2022թթ. ուսումնական տարում Ադրբեջանի դպրոցներում նոր առարկա սկսվեց դասավանդվել՝ «Հաղթանակի պատմություն»:


Առարկան դասավանդվում է շաբաթական մեկ անգամ՝ 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդ որում, անկախ կրթական հաստատությունից, այդ առարկան պարտադիր կերպով դասավանդվում է ադրբեջաներենով:


Նոր հակահայկական քարոզչությունը սպասեցնել չտվեց: Ադրբեջանցիները իրենց դպրոցականների համար նոր տետրեր տպագրեցին, որոնց վրա արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների նկարներն են և նրանց կենսագրությունները։

Պատերազմից մեկ տարի անց էլ ադրբեջանը չի հանդարտվել, ինչ քայլեր կհաջորդեն և ինչի կհանգեցնեն այդ քայլերը, պարզ կլինի պատմության հետագա էջերում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page