top of page

44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ․ Անդրանիկ Փիլոյան

Oct 30, 2021
1 min read


ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԻ պետական ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ


Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Արցախի ԱԻ ծառայության գործունեության 29 տարիների ընթացքում, դուք արժանապատվորեն և պատվախնդրորեն եք իրականացրել ձեր առաքելությունը՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում: 44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Իսկ այսօր ձեր ամենօրյա մասնագիտական աշխատանքին զուգահեռ, լծված եք նաև պատերազմի հետևանքները վերացնելու գործին:


Սիրելի՛ փրկարարներ, ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն, տոկունություն, առավելագույն պատասխանատվություն՝ ի նպաստ խաղաղության և Արցախի վերականգնման»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page