top of page

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք. Մեկ օրում կատարվել է 50 թեստավորում

May 4, 2021
1 min read


Արցախում մայիսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասինտեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։


Մեկ օրում կատարվել է 50 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 070-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 679 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 615 քաղաքացու հետազոտություն, որից 795-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։


Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page