top of page

Քանի՞ զոհ ունի հայկական կողմը նոյեմբերի 9-ից մինչ այսօր

Aug 19, 2021
1 min read

Updated: Aug 21, 2021


Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, երբ, կարծես, կնքվել է հրադադար, հայկական կողմը սահմանին դեռ զոհեր է ունենում։ Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքում հայտնաբերվել էր երեք զինվորների դիեր, որոնց մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ զինվորների մարմինների վրա եղել են հրազենային և դանակի վնասվածքներ, սակայն պաշտպանության նախարարությունը հերքեց այդ լուրը։


MediaHub-ը մի քանի անգամ հարցումներ է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ տարբեր հարցեր ճշտելու համար, այդ թվում, թե նոյեմբերի 9-ից մինչ օրս քանի զինծառայող է զոհվել սահմանին, սակայն բոլոր հարցերը մնացել են անպատասխան։


RazmInfo ռազմական լրատվական կայքն օրեր առաջ հոդված էր հրապարակել, որտեղ, ըստ իրենց աղբյուրների և հաշվարկի, նոյեմբերի իննից մինչև հուլիսի 29-ը հայկական կողմն ունի 66 զոհ։ MediaHub-ի տվյալներով՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս՝ օգոստոսի 19-ը, հայկական կողմն ունի 71 զոհ, 88 գերի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page