top of page

Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 75-ամյա տղամարդը մահացել է

Jun 9, 2021
1 min read




MediaHub.am-ի տեղեկություններով՝ գիշերը Այրվածքաբանության ազգային կենտրոնում 75- ամյա տղամարդ է մահացել։ Վերջինս այրվածքներ էր ստացել Նորատուսում՝ պայթյունի հետևանքով։


Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով․ «Հունիսի 9-ին՝ ժամը 03.30-ին, Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 03.15-ին Ն.Հ-ն մահացել է»:


Նա նաև հայտնեց, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:


Հունիսի 1-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Նորատուս գյուղի բնակիչ՝ 75-ամյա Նուրիջան Հարությունյանը, ժամը 09:00-ի սահմաններում Սևանի փողոցի 12-րդ նրբանցքի իր տան նկուղի դուռը բացելու ժամանակ ծխախոտ է փորձել վառել, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն, և առանձնատան որոշ հատվածներ փլուզվել են։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page