Ունենք մեկ հիմնական նպատակ՝ հեռացնել Ալիևի ստրուկ Փաշինյանի թիմին. «5165 շարժում»

Նախօրեին համացանցում տարածվեցին Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք հերթական անգամ ի ցույց դրեցին գործող հանցագործ իշխանության ստորությունը։ Մի քանի օր առաջ մեր հարյուրավոր գերիներին ավելացան ևս վեցը։ Այս մասին հայտարարություն է տարածել «5165 շարժում»-ը։
Հայտարարությունում նաև ասվում է.
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թրքասեր թիմը վերջին շրջանում անընդհատ խոսում են ինչ-որ ադրբեջանական տարածքներից, որոնք իբր պետք է հանձնել թշնամուն։ Այս ամենի ֆոնին հաճախակի են դարձել անմեղսունակ սկանդալային հայտարարությունները՝ հպարտանում են պարտությամբ, Սև լճի 30%-ի համար չպետք է պայքարել, ձյունապատ գագաթները անիմաստ է պաշտպանել և այլն։
Համոզված ենք, որ վերոնշյալ բոլոր ցնդաբանությունները ունեն միայն մեկ նպատակ. շեղել հասարակությանը իրական հարցերից։ Արդեն 6-7 ամիս է մեր զինվորները Սյունիքում քնում են բաց երկնքի տակ և որևէ պետական պատկան մարմին չի զբաղվում այս խնդրով։
Գերիներին վերադարձնելու փոխարեն, նրանց քանակը ավելանում է։ Մինչ օրս հայտարարված չէ զոհերի և անհայտ կորածների իրական թիվը, հազարավոր վիրավորների խնդիրները մնացել են այդ երիտասարդների ընտանիքների ուսերին։ Քայքայված է պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունը ժամ առ ժամ գահավիժում է։
«5165 շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ պատմական այս ժամանակահատվածում ունի մեկ հիմնական նպատակ. ամեն գնով հեռացնել խաբեբա, ժողովրդի հույզերի վրա խաղացող և Ալիևի սիրելի ստրուկ դարձած Նիկոլ Փաշինյանի և նրա մի քանի տասնյակ կամակատարների թիմին»։























Comments