top of page

ԱԺ աշխատակազմը ձեռնարկել էր բոլոր նախազգուշական միջոցները․ «Հրապարակ»

Sep 16, 2021
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


«Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի անդրանիկ նիստն էր, և բոլորը սպասում էին, որ նոր մարտերի ականատես կլինենք, բայց նիստը զարմանալիորեն խաղաղ անցավ: Չնայած ԱԺ աշխատակազմը բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել էր, և նիստերի դահլիճից նախօրոք հավաքել էին ջրի շշերը։


Հիշեցնենք, որ ջրի պլաստիկե շշերը, որպես զենք, առաջինը կիրառեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շշահարելով Շիշ բռնողին, ապա մյուսները ներգրավվեցին այդ մարտերում, բայց մի քանի օր անց ջրի շշերը կրկին դրվել էին սեղաններին, քանի որ կրքերը հանդարտվել էին։ Երեկ դրանք հավաքվել էին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցներ շշով հարվածել նրան»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page