top of page

Փակ նիստով կքննարկվի ՀՀ շփման գծում տիրող վիճակը, ներկա կլինեն ԳՇ և ԱԱԾ ներկայացուցիչներ

Oct 26, 2021
1 min read

Այսօր խորհրդարանում փակ նիստով կքննարկվի Հայաստանի շփման գծում տիրող վիճակը, ինչպես նաև սահմանագծման հարցը։ 63 պատգամավոր կողմ էր փակ նիստ անցկացնելուն, 17 հոգի էլ՝ ձեռնպահ։


Փակ նիստում հարակից զեկուցմամբ հանդես կգա ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։


ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք իրենք հնարավորություն կունենա՞ն հարցեր ուղղել հարակից զեկուցողներին։ Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ այո։


Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ ԱԳ նախարարը ներկա չի լինելու փակ նիստին։ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ինքը գործադիրին ներկայացրել է ընդդիմության առաջարկը, և որոշվել է, որ ԱԳ նախարարը չի ներկայանալու։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page