top of page

ԱԺ չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է. «Ժողովուրդ»

Jun 24, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է: Բանն այն է, որ հատկապես խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարներն իրենց մոտ են կանչում մարզային կառույցների ղեկավարներին եւ հաշիվ պահանջում, թե ինչպես է ստացվել, որ խոստացված և ստացված ձայների քանակը չի համապատասխանել:

Այս խնդիրը հատկապես ակնառու է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտ, քանի որ, ի վերջո, լինելով խորհրդարանական ուժեր՝ նրանք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը, այնինչ դրա հույսն ունեին: Եվ հիմա այս կուսակցություններում հետընտրական բուռն քննարկումներ են, և փորձում են հասկանալ, թե ինչու են այսպիսի խնդրի առջև կանգնել:

Բանն այն է, որ ընտրություններից առաջ շտաբների պատասխանատուները հանդիպել են կուսակցությունների ղեկավարներին եւ վստահեցրել, որ խնդիրներ չեն ունենալու այնինչ ընտրությունների հաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ կոնկրետ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ձայն քիչ են ստացել հատկապես մարզերում»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 24․06.21թ համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page