Առողջապահության նախարարությունը պարտվել է Աժ նախկին պատգամավորին․ «NEWS.am»
Sep 28, 2021
1 min read

Վարչական դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադի») պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության, որով հայցադիմողը պահանջում էր անվավեր ճանաչել նախարարի՝ 2021թ.–ի մայիսի 4–ի հրամանը, որով կասեցվել էր ԲԿ–ին տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը: Այդ մասին գրում է NEWS.am-ը։
Առողջապահության նախարարությունը դեռ ապրիլի ապրիլի 23-ին էր Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում նիստ հրավիրել ՝ Ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments