top of page

«Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութերի վերբաշխում է եղել․ ԱՆ

Oct 9, 2021
1 min read


«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:


Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաև երկրորդ դեղաչափը:


Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page