top of page

Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կհաճախեն միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ

Nov 4, 2021
1 min read


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում:


Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը: Նախարարը հայտնել է, որ առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page