ԱՆ-ն դիմել է «Տաշիր պիցցայից» օգտված քաղաքացիներին

Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»:
2021 թվականի նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի, իսկ Մարտունու ԲԿ-ում՝ 2 քաղաքացի: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորը սնվել են միևնույն պիցցերիաների ցանցի կետերում:























Comments