top of page

Պատվաստումների մասին տարածվող ապատեղեկատվության հետևանքները կարող են ողբերգական լինել. ԱՆ

Aug 31, 2021
1 min read


ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը:


«Չիպավորումից վախեցող, ապատեղեկատվություն տարածող, պատվաստոմներին դեմ արտահայտվող» հարգելի՛ օգտատերեր,

Առողջապահության նախարարությունը հորդորում է չստուգված և գիտական հիմք չունեցող տեղեկատվություն չտարածել սոցիալական հարթակներում, չմոլորեցնել քաղաքացիներին, ուղղակի և անուղղակի ձևով չվտանգել առողջ մտածող մարդկանց կյանքը: Միտումներն ավելի քան պարզ են, սակայն հետևանքները կարող են ողբերգական լինել. օրական գրանցվող մահերի ցուցանիշն է դրա վկայությունը:


Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ թյուր տեղեկատվություն տարածելուց, այլապես զրպարտության և սուտ լուրեր տարածելու համար գերատեսչության հետագա քայլերը կուղղվեն իրավական հարթակ:


Քաղաքացիներին առաջարկում ենք հենվել միայն գիտական հիմք ունեցող տեղեկատվության վրա և չդառնալ «տեղեկատվական պատերազմ»-ի զոհը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page