top of page

Առողջապահության նախարարի տեղակալներն այցելել են Արագածոտնի մարզի բուժհաստատություններ

  • Jan 6, 2022
  • 1 min read


Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին:


Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր:


Նախարարի տեղակալները եղել են նաև Արագածոտնի մարզի Քուչակ, Շենավան և Արագած բնակավայրերում տեղակայված ամբուլատոր կազմակերպություններում, ծանոթացել առկա պայմաններին, կազմակերպչական և այլ հարցերին:


Առողջապահության ոլորտի մասնագետները ընդգծվել են առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների առաջնահերթությունը, նախանշվել անելիքները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page