ԵԽ նախագահը կժամանի Հայաստան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին որոշում է ստորագրել՝ որով սահմանվել է ընդունման կարգը։
«Հայաստանի Հանրապետությունում պատվիրակության գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»,- ասվում է հայտարարության մեջ։























Comments