N զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները
- marineyeremyan99
- Jan 17, 2022
- 1 min read

Հունվարի 17-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները ներկայացրել են անձնակազմի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման իրականացված աշխատանքները ։
Ամփոփելով նիստը՝ զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, խրախուսել առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։


























Comments