top of page

5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն

Aug 20, 2021
1 min read


Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավա­րական հնարք­ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Անձնակազմն իր մարտունակության, ներդաշնակ գործողությունների և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page