top of page

Արշակ Կարապետյանն իր մտերիմներին տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ․ «Ժողովուրդ»

Aug 28, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր մտերիմ մարդկանց Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղափոխում է նախարարության իրեն ենթակա վարչություններ: Այս համատեքստում օրերս, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ:


Պարզվում է` Հրաչ Ստեփանյանը բավականին հետաքրքիր անցյալ է ունեցել. նա մինչ այս նոր նշանակումը եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի կադրերի վարչության պետ, որին որոշել են բերել նախարարությանը ենթակա վարչություն:


Ստեփանյանը նախկինում եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, որից հետո լքել է ՊՆ-ն, գնացել ոստիկանության զորքեր, ի վերջո կրկին հետ է վերադարձել ՊՆ: Առաջիկայում նման նշանակումներ կրկին կլինեն»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page