Զորամասի հրամանատար, գնդապետ Գևորգյանի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ. ՊՆ
- Jun 28, 2021
- 1 min read

Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը։
|
Comments