top of page

Տավուշում ռուս սահմանապահները նոր ուղեկալ են կառուցում, իսկ ՊՆ-ն լռում է

Sep 7, 2021
1 min read


Մամուլում լուրեր են տարածվում, որ ռուս սահմանապահները Տավուշում նոր ուղեկալ են կառուցում․ ավելի վաղ ռուսներն այցելել էին մարզի սահմանային Այգեհովիտ, Ազատամուտ, Ոսկեպար, Բերքաբեր գյուղեր՝ ուղեկալների համար հարմար տեղ ընտրելու։


MediaHub.am-ը զրուցեց վերոնշյալ հինգ համայնքների ղեկավարների հետ՝ հասկանալու, թե կոնկրետ որտեղ է կառուցվելու նոր ուղեկալը։


Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նեղսրտած նշեց, որ լրագրողներն ավելի տեղեկացված են, թե ինչ է լինելու, քան հենց իրենք՝ համայնքների ղեկավարները։


«Կոնկրետ մեր համայնքում ամեն ինչ նորալ է, որևէ նման բան չկա, բայց ավելի լավ է դիմել ՊՆ-ին, նա է հասցեատերը»,- նշեց Գրիգորյանը։


Ազատամուտի ղեկավար Արթուր Բեգինյանն էլ զարմանքով արձագանքեց մեր հարցին՝ ասելով, թե ինչու ենք իրենից հետաքրքրվում ռուս սահմանապահների ուղակալներ կառուցելու մասին։


«Ես չունեմ որևէ տեղեկություն, ու ավելի լավ է՝ ՊՆ-ն զբաղվի այդ հարցով»,- ասաց նա։


ՊՆ-ին դիմելու կոչ արեց նաև Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։ Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվելու, որ վարչական շրջանում կյանքն ընթանում է իր բնականոն հունով, ամեն բան այնպես է, ինչպես մեկ կամ երկու տարի առաջ։


Բերքաբեր համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանն էլ վստահեցրեց՝ իրենց համայնքում որևէ ուղեկալ կառուցելու հարց չկա։


«Մեզ հետ կապ չունի, տեղյակ չեմ՝ որ տեղանքն է ընտրվել»,- ասաց նա։


Անսալով համայնքների ղեկավարների հորդորին՝ մենք կապ հաստատեցինք ՊՆ-ի հետ, սակայն մեր հարցին ի պատասխան հնչեց արդեն սովորական դարձած արտահայտությունը․ «գրավոր հարցում ուղարկեք»։


Նկատենք, որ պաշտպանական գերատեսչությունն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չի պատասխանել MediaHub.am-ի՝ առնվազն երկու հարցումների։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page