top of page

Անհետ կորած Սարգիս Անանյանը գերիների ցուցակում չէ․ ՔԿ-ն հերքում է

Jun 22, 2021
1 min read


Այսօր վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե հոկտեմբերի 8-ից անհետ կորած զինծառայող Սարգիս Անանյանը ողջ է, գտնվել է։ MediaHub.am-ի հետ զրույցում Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը նշել էր, որ Քննչական կոմիտեից զինծառայողի հարազատներից մեկին հայտնել են, թե տղան գերիների ցուցակում է։


Ավելի ուշ ՔԿ- ն հերքեց այդ լուրը՝ նշելով, որ Սարգիս Անանյանն անհետ կորածների ցուցակում է։


«Այո՛, հարազատները եկել են, բայց մենք հայտնել ենք, որ տղան գերիների ցուցակում չէ, շարունակում է համարվել անհետ կորած»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը ևս MediaHub.am-ին տեղեկացրեց, որ Սարգիս Անանյան անուն- ազգանվամբ ՄԻԵԴ ուղարկված դիմում չկա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page