top of page

«Տաշիր Պիցցա»-ի գործով Քննչական կոմիտեում քննություն է սկսվել

  • Nov 11, 2021
  • 1 min read

ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է համապատասխան քննություն՝ պարզելու 2021թ. հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները:


Հավելենք, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:


Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page