Տղամարդը կալանավորվել է՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը՝ ծնված 1992թ., Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած աղջնակի հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:























Comments