Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին․ քրգործ է հարուցվել
Արարատի մարզում 35-ամյա տղամարդը ծեծել է կնոջը՝ առանց իր թույլ տվության իրենց տուն մուտք գործելու համար:
Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում. տղամարդը վիճաբանել է կնոջ հետ՝ իրենց տուն առանց իր թույլտվության մուտք գործելու համար:
Վիճաբանության ընթացքում տղամարդը բռունցքով երկու անգամ հարվածել է կնոջ դեմքին, քաշել նրա մազերից, այնուհետև գցել գետնին ու ոտքով հարվածներ հասցրել՝ մարմնի տարբեր մասերին։ Ավելին, երբ տեղեկացել է, որ իրենց տուն են ժամանել նաեւ ոստիկանները, ննջասենյակում գտնվող ծաղկամանով հարվածել է կնոջ մեջքին:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծի համար:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:
コメント