top of page

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխանցումը

  • Aug 3, 2021
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Կ. Վ.-ի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա. Ա.-ին, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Ծառայողներն Ա. Ա.-ի հետ իրականացրել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ հետանցքից հանել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 5,02 գրամ քաշով հերոին տեսակի, 5,91 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի և 3,86 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող առանձնացված զանգվածներ:


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page