top of page

Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել են ընտանիքի բոլոր անդամները. ՔԿ

Aug 10, 2021
1 min read




2021 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի հետևանքով վերջինս, ինչպես նաև` 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես վարորդներ:



Նախաքննությունը շարունակվում է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page