top of page

Լոռիում 2 եղբայրներին դանակահարած 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Aug 18, 2021
1 min read


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021 թ. փետրվարի 26-ի՝ ժամը 09:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ հասցեում գտնվող շենքերից մեկի մոտ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Լոռու մարզի 58–ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին, ապա նույն դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս օգնության հասած եղբորը՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:


Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page