top of page

Արման Բաղդասարյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել

Aug 25, 2021
1 min read


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 25-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:



Կենսագրություն


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 26-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:


2007թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 2007-2012 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ստորաբաժանումներում քննիչի, ավագ քննիչի պաշտոններում:


2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում:

2014-2020 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում:


2020-2021 թթ. զբաղեցրել է նույն բաժնի պետի պաշտոնը:

Արման Բաղդասարյանը մասնակցել է 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին: Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page