top of page

Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է․ ՔԿ

Aug 31, 2021
1 min read


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նշված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ քրեական հեղինակություն համարվող անձը:


Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, գումարային հարցի շուրջ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը: Վերջինիս, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, որտեղ նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք ծեծի են ենթարկել նրան:


Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, վերոնշյալ խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը:

Նախաքննությունը շարունակվում է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page