top of page

Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Sep 7, 2021
1 min read


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարը, 2008թ-ից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես իմանալով, որ համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությունը ցանկանում է տեղակայել ալեհավաք և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013թ. օգոստոսի 6-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:


Այնուհետև, կնոջ անվամբ տվել է հողամասը մի քանի անգամ ավելի թանկ վարձավճարի դիմաց ենթավարձակալության հանձնելու գրավոր համաձայնություն և 2013թ. օգոստոսի 28-ին վերջինիս կինը վերոհիշյալ ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր և մինչև 2020թ. ապրիլի 30-ը ստացել ենթավարձակալության գումարը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը առանց հողահատկացման պայմաներում 2013թ. հուլիսի 16-ին տվել է շինարարության թույլատվություն:

Համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:


Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page