top of page

ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»

  • Oct 23, 2021
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը 2022-ի փետրվարի 23-ին ավարտվում է, ու ինչպես պարզ է դառնում իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից, Փաշինյանի թիմակիցները մտադիր չեն նրան նորից վերընտրել այդ պաշտոնում:


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին: Իշխանությունն այդ պաշտոնի համար դիտարկում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Վարչապետ Փաշինյանի մոտ Մարուքյանի մասով որոշ շրջանակներ լոբբինգ են արել: Թե ինչ տրամադրվածություն ունի ԼՀԿ առաջնորդն այդ հարցի առնչությամբ, փորձեցինք անձամբ նրանից պարզել, Մարուքյանը, սակայն, անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը:


Նշենք, որ ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի, ու եթե Մարուքյանը համաձայնի լինել իշխանության թեկնածուն ու դառնա օմբուդսմեն, ապա պետք է հրաժարվի կուսակցության նախագահի պաշտոնից ու, առհասարակ, դադարեցնի կուսակցական գործունեությունը: Հավելենք, որ մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով»:


Ամբողջական հոդվածը օրաթերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page