top of page

Ռուս խաղաղապահները ԼՂՀ-ում մասնակցել են ՌԴ ռազմածովային ուժերի կազմավորման օրվան նվիրված միջոցառմանը

Jul 25, 2021
1 min read

Updated: Jul 26, 2021


Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:


Ստեփանակերտ քաղաքում ի պատիվ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմավորման 325-ամյակի՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին:


Հայրենական մեծ պատերազմի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին պատրաստված է պղնձից և տեղադրված է Ստեփանակերտ քաղաքի նրա անունը կրող փողոցում։


«Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հուշակոթողին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի զորահրամանատարներից մեկն է, որն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և խորհրդային նավատորմի զարգացման մեջ։


Ծովակալ Իսակով անունով է կոչվել ռազմածովային նավատորմի նավերից և Խաղաղ օվկիանոսում գտնվող ստորջրյա լեռներից մեկը, որը հայտնաբերել են ե խորհրդային օվկիանոսագետները։


Ծովակալ Իսակովի անունով կոչվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող փողոցներից մեկը, տնտեսություններ Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page