top of page

Պուտինը Թուրքիայում զոհված 5 օդաչուներին հետմահու պարգևատրել է «Արիության» մեդալով

Aug 15, 2021
1 min read


«Russia Today»-ը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգևատրել է Թուրքիայում «Բե-200» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ռուս զինվորականներին:


Ըստ աղբյուրի՝ 5 օդաչու հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով՝ «Թուրքիայի Հանրապետությունում հրդեհները մարելիս ցուցաբերած խիզախության, քաջության և նվիրումի համար:


Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 8 անձ՝ 5 ռուս զինծառայող ու 3 թուրք, որոնք անտառային տնտեսության աշխատակիցներ են եղել:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page