Նախագահին որպես վկա ՍԴ հրավիրելու մասին երկրորդ միջնորդությունը մերժվեց
Jul 10, 2021
1 min read

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին Հրայր Թովմասյանի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդել էր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրե՝ պարզելու, թե ինչու է ընտրությունների օր նշանակվել հունիսի 20-ը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
ՍԴ-ի կողմից միջնորդությունը մերժելուց հետո Թովմասյանը ևս մեկ անգամ միջնորդեց՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և լսելու մասին, որը, սակայն ևս մերժվեց ՍԴ-ի կողմից։























Comments