ՍԴ-ն չքննարկեց Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը չմասնակցելու միջնորդությունը
Jul 9, 2021
1 min read

ՍԴ-ն քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը: ՍԴ դիմած կողմերից Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին:
Միջնորդությանը միացավ նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: ՍԴ անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ տվյալ միջնորդությունն այս փուլում ՍԴ-ի կողմից քննության առարկա չի կարող դառնալ:
ՍԴ մասին օրենքի համաձայն հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում, իսկ այդ փուլն արդեն անցել է.
«Այս հարցն այս փուլում դատարանի կողմից քննության առարկա չի կարող դառնալ: Մենք ավելորդ ժամանակ ենք ծախսելու, վերջում արձանագրենք, որ դատարանը չի կարող այս հարցը քննարկել ու որոշում կայացնել»:























Comments