top of page

Ինչու՞ են Լարիսա Ալավերդյանին և ամուսնուն հրավիրել ԱԱԾ

Apr 29, 2021
1 min read

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին և նրա ամուսնուն հրավիրել են ԱԱԾ հարցաքննության։ Մենք կապվեցինք Ալավերդյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ գործով են իրեն կանչել․


«Ես համարում եմ, որ այս ամենը ռեպրեսիաների մի շղթա է, և հերթը մեզ է հասել։ Մեզ կանչել էին մի գործով, որը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն, և մենք հրավիրվում ենք որպես վկա։ Առանձին մի նամակ ես եմ ստացել, մի նամակ էլ ամուսինս։ Հասկանում եք՝ դա այնքան անհիմն է, այնքան խելքից դուրս է, և եթե հերթը հասել է ինձ, ես համարում եմ, որ դա վերաբերում է իմ գործունեությանը, իմ հրապարակային ելույթներին»,- ասաց Ալավերդյանը։



Բայց Դուք որտե՞ղ կարող էիք ապօրինի զենք-զինամթերք պահելու վկա լինել՝ հարցրինք Ալավերդյանին․


«Չգիտեմ, որպես վկա ենք կանչվում։ Ես դա ուղղակի համարում եմ ռեպրեսիաների ձև, և մենք առաջին երկիրը չենք, երբ իշխանությունները այդպես են գործում»,- պատասխանեց Ալավերդյանը։


Նա ասաց, որ նամակը ուղարկվել է փոստով, և տեխնիկական պատճառներով ինքը ստացել է ամսի 23-ին, իսկ այնտեղ գրված է եղել, որ հրավիրվում են ամսի 19-ին, ուստի հարցաքննություն տեղի չի ունեցել։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page