Չեխիան ողջունում է Մինսկի խմբի հետ հանդիպումը, որը միտված է լուծել ԼՂ խնդիրը. ԱԳ նախարար

Հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Հայաստանում է ժամանել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:
Հայ-չեխական հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխոսլովակիայի հետ 1992թ. մարտի 30-ին, իսկ Չեխոսլովակիայի տրոհումից հետո Չեխիայի Հանրապետության հետ՝ 1993թ. հունվարի 5-ին:
2019թ․ փետրվարի 21-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։ 2019թ․ հուլիսի 18-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կոպեցկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։























Comments