top of page

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերին

Dec 3, 2021
1 min read


ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։


Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Մտքեր են փոխանակվել երկու պետությունների միջև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու, ինչպես նաև՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի։


Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համար համագործակցության ծրագիրը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page