top of page

ԱԳ նախարարից հետո ովքե՞ր են պատրաստվում հրաժարականներ ներկայացնել․ «24News.am»

  • May 29, 2021
  • 1 min read

ree

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո արտաքին քաղաքական գերատեսչությունում խմորումները շարունակվում են։ 24News-ի՝ դիվանագիտական կորպուսում ունեցած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում հրաժարական են պատրաստվում տալ նախարարի երկու տեղակալ և վեց դեսպան։


Ընդ որում, գործընթացը շարունակական է, հրաժարականներին կարող են այլ միացողներ նույնպես լինել։


Աղբյուրները պնդում են, որ դիվանագետներն այս կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մտադրությանը՝ ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ձևավորելու որոշումը, որը չի անցել ԱԳ խողովակով և չի համաձայնեցվել դիվանագետների հետ։


Ավելին, մամուլում տեղեկություններ կան, որ հրաժարականներ են սպասվում նաև Զինված Ուժերի Գլխավոր շտաբում և ԱԱԾ-ում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page