ԱՀԿ ղեկավարը հայտարարել է համաճարակի վտանգավոր փուլի մեկնարկի մասին
Jul 7, 2021
1 min read

Մեկնարկել է կորոնավիրուսի համաճարակի շատ վտանգավոր փուլ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, հայտնում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով՝ այն պետությունները, որոնք վարակի դեմ պայքարի գործիքներ ունեն, այ թվում պատվաստանյութեր, այժմ թուլացնում են սահմանափակումները։
«Միևնույն ժամանակ այն երկրները, որոնք արդյունավետ միջոցներին հասանելիություն չունեն, բախվում են մեծ թվով հոսպիտալացման և մահացության դեպքերի»,-նշել է ԱՀԿ ղեկավարը։
Գեբրեյեսուսի կարծիքով նման իրավիճակում միակ ելքն այն է, որ երկրները փոխանակվեն թեստերով, պատվաստանյութերով և անհրաժեշտ այլ միջոցներով։ ԱՀԿ տվյալներով համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 184 մլն դեպք, մոտ 4 մլն մարդ մահացել է։























Comments