top of page

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օմիկրոնի դեմ պայքարելու համար կատարելագործել պատվաստանյութերը

  • Jan 11, 2022
  • 1 min read

Գոյություն ունեցող COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է թարմացվեն և բարելավվեն նոր շտամերի, այդ թվում՝ օմիկրոնի դեմ պայքարելու համար։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի բաղադրության վերաբերյալ տեխնիկական խորհրդատվական խմբի հրապարակված նոր առաջարկությունը:


«Տեխնիկական խորհրդատվական խումբը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել մշակել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն կունենան նոր վարակների և վիրուսի տարածման կանխարգելման վրա՝ ի լրումն ծանր հիվանդությունների և մահվան կանխարգելման: Մինչև այդպիսի պատվաստանյութերը հասանելի դառնան, գոյություն ունեցող COVID-19 դեղամիջոցները պետք է թարմացվեն, որպեսզի ապահովեն վարակների՝ օմիկրոնի, ինչպես նաև այլ նոր շտամերի դեմ պաշտպանվածությունը», - ասվում է հայտարարության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page