top of page

Վանաձորում սելավաջրերը լցվել են շենքերի և առանձնատների նկուղներ, շքամուտքեր և բակեր․ ԱԻՆ

Aug 9, 2021
1 min read


Վանաձորում փրկարարները հեռացրել են սելավաջրերը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նշվում է, որ օգոստոսի 9-ին, ժամը 17։33-ից մինչև 18։50-ը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page