top of page

Սիսիանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

  • marineyeremyan99
  • Feb 16, 2022
  • 1 min read


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։


Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page